ԳլխավորԼուր

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ

Քիչ առաջ մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա 57 տարեկան էր։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատական նիստի ժամանակ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է այն ժամանակ, երբ փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատարանին ներկայացնում էր պաշտպանական կողմի փաստարկները։

Գրիգորյանը աթոռին նստած էր, երբ հանկարծ շուռ եկավ ու ընկավ հատակին։

Կանչով դատարան ժամանած շտապօգնության խումբը Գրիգորյանին արդեն մահացած է հայտնաբերել։

Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի ազգաբնակչությանը:

Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: