ԳլխավորԼուր

Դիմորդների ատեստատի տվյալները կարելի է մուտքագրել հուլիսի 20-ից 26-ը

Եթե դուք որևէ պատճառով չեք մուտքագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ ավարտական այլ փաստաթղթի տվյալները ԳԹԿ dimord.am կայք, դա կարող եք անել նույն կայքում հուլիսի 20-ից 26-ը ներառյալ։

Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Նա հավելել է, որ մրցույթի գործընթացի կամ արդյունքների վրա ատեստատի տվյալների՝ դեռևս չմուտքագրված լինելը որևէ կերպ չի կարող ազդել:

ԿԳՄՍՆ-ից էլ հայտնում են, որ հավասար միավոր ունեցող դիմորդները, համաձայն հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշման, ընդունվում են իրենց կողմից հայտագրած բուհի համապատասխան մասնագիտությամբ՝ հավասար պայմաններով:

Այն դիմորդներն էլ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանա կրթության ավարտական փաստաթղթերը ներբեռնել համակարգ, կարող են դրանք առձեռն ներկայացնել բուհ:

Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երկու՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը՝ թափուր մնացած տեղերի համար:

Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է: