Այսօր ժամը 10:00-ից Երևանի պետական կոնսերվատորիայի ճեմասրահում մեկնարկել է ԵՊԿ ուսխորհրդի կազմակերպած ստորագրահավաքը` Կոնսերվատորիայի` «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու (այլ բուհերի հետ միավորելու, տեղափոխելու) դեմ։
Ստորագրահավաքը կավարտվի մարտի 15-ին, ժամը 13:00-ին։
Հավելենք, որ նախնական տվյալներով՝ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ Արվեստների, Կրթական, Բժշկական, Դասական, Տեխնոլոգիական, Սպայական։
«Արվեստների» ուղղության մեջ կմտնեն՝
1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նույնպես իր մտահոգությունն է արտահայտել նախատեսվող փոփոխությունների առնչությամբ։


