ԳլխավորԼուր

Գեղարվեստի պետական ակադեմիան արժանի չէ այս վերաբերմունքին. Արամ Իսաբեկյան

Գեղարվեստի ակադեմիա

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով, և թվում է, որ ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, բայց այն ամենը ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը, մեզ էլ է վերաբերվում. մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։

«Իհարկե խոսքը փակման մասին չի, այլ այսպես կոչված՝ օպտիմալիզացման և ինչ-որ տարածք հետագայում տեղափոխման, մի անգամից ասեմ, որ չկա մեկը Ակադեմիայում, որ համաձայն լինի այս ծրագրերին և անհասկանալի է, թե առանց մեր համաձայնության ոնց պետք է իրականացնեն այդ ամենը: Ակադեմիան երեկ չի ստեղծվել, 80 տարվա փառապանծ պատմություն ունի, կերպարվեստի Հայաստանի միակ բուհն է և արժանի չէ այս վերաբերմունքին»,-նշված է գրառման մեջ։