Արձանագրվել է կրթության որակի անկում, «Մեդիա կենտրոնի» «Հենման կետ» նախագծի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը՝ անդրադառնալով Ակադեմիական քաղաքի գաղափարին։
«Արձանագրվել է կրթության որակի անկում, մեր բուհերը որեւէ տեղ չեն զբաղեցնում միջազգային վարկանիշավորման աղյուսակներում, լիցենզավորման, հավատարմագրման պայմաններն այս պահին չեն բավարարում միջազգային չափանիշներին: Այդ խնդիրները հաշվի առնելով՝ նախանշել ենք զարգացման ուղղությունները: Դրանցից մեկը նոր միջավայրի, նոր ենթակառուցվածքների ձեւավորումն է՝ ի դեմս ակադեմիական քաղաքի»,-հավելեց Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։