ԳլխավորԼուր

Բուհերում 21 տոկոս ընդունելության աճ է գրանցվել գերակա ուղղություններով

Ժաննա Անդրեասյանի 2024 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը «Արամ Խաչատրյան» համերգասրահում (8 հունվարի, 2025 թ.)

Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ, 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված 2024 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսում։

«ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 135 ուսանողի տրամադրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Այս ուղղություններով պետական պատվերով ընդունելությունը նախորդ ուսումնական տարվա համեմատ աճել է 5%-ով: Բուհերի հետ քննարկվում են տարկետման ցանկի հնարավոր բարեփոխումներն ու վերանայումները»,- հայտնել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա իրազեկմամբ՝ էապես փոխվել են ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների ընդունելության, ակադեմիական շարժունության կարգերը՝ մեծացնելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, տվյալների հավաստիության ստուգելիությունը՝ նախատեսելով նաև գործընթացի իրականացումը էլեկտրոնային հարթակի միջոցով։ 2024-2025 ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների թիվը ՀՀ ուսումնական հաստատություններ կազմել է 1599 (36.7%-ով ավելի նախորդ տարվանից):

Ժաննա Անդրեասյանի  2024 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը «Արամ Խաչատրյան» համերգասրահում (8 հունվարի, 2025 թ.)Ժաննա Անդրեասյանի 2024 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը «Արամ Խաչատրյան» համերգասրահում (8 հունվարի, 2025 թ.)Ժաննա Անդրեասյանի 2024 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը «Արամ Խաչատրյան» համերգասրահում (8 հունվարի, 2025 թ.)Ժաննա Անդրեասյանի 2024 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը «Արամ Խաչատրյան» համերգասրահում (8 հունվարի, 2025 թ.)