ԳլխավորԼուր

Դաունի համախտանիշի օրը «Արևային զանգակները» համերգ են տվել եկեղեցում. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, ներկա է գտնվել «Արևային զանգակների» համերգին:

Միջոցառումն անցկացվել է Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում։

«Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող և Դաունի համախտանիշ ունեցող երեխաները զանգակներով ներկայացրել են երաժշտական տարբեր գործեր։