ԳլխավորԼուր

Հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը

Մայր Աթոռ Էջմիածին

Հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքն է, և հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։ Այն շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ շաբաթ օրը՝ փետրվարի 4-ին, տոնվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավորի տոնը։ Առաջավորաց պահքը պահվում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ:

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 20-ից։