ԳլխավորԼուր

Էջմիածնի Մայր տաճարը՝ Google Arts and Culture-ում

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և UNESCO World Heritage Review-ի համագործակցության արդյունքում՝ հայտնի Google Arts and Culture հարթակի վրա ստեղծվել և արդեն ցուցադրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հայաստանի 3 մշակութային արժեքներից մեկը.

«Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր»։

Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված ևս երկու մշակութային արժեք կտեղադրվի հարթակում շատ շուտով։

Ցուցադրությունը հասանելի է հետևյալ հղումով: