Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հիշատակին նվիրված հոգևոր արարողակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը, վերջին հրաժեշտին մասնակցում էին լեգենդար հրամանատարի մարտական ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:
Մարտական ընկերները հիշում են, որ Կոմանդոսը խիստ չէր, բայց իր հայացքից կամ մի բառից զգաստանում էին բոլորը: Լեգենդար հրամանատարը չէր ներում սուտ խոսողներին, իսկ պարտաճանաչ զինվորին աջակցում էր:
«1988 թվականից մինչ օրս Կոմանդոսի կողքին ենք եղել ու կատարել նրա հրամանները։ Կոմանդոսի անունը լսում էին, հարցը լուծվում էր։ Պատերազմի դաշտում նրա հանձնարարությունները զինվորականները սրբորեն և նվիրած էին կատարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոմանդոսի մարտական ընկեր, փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը։
Լեգենդար հրամանատար, Շուշիի ազատագրման (1992) գործողությունների ղեկավար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) մահացել է 2021 թվականի մարտի 31-ին։
Նրան ճանաչողները նշում էին, որ հրամանատարը ծանր է տարել Շուշիի կորուստը (2020-ի նոյեմբեր)։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։