ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Գիրք նվիրելու օրվան նվիրված մրցույթի 5-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-12-րդ դասարանի աշակերտների համար:
«Հայտնում ենք, որ մրցույթի 4-րդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Մուրացան, «Գևորգ Մարզպետունի»։
«Օրվա հաղթողն» է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Թորիկյանը։
Հարգելի՛ աշակերտներ, կրկին տեղեկացնում ենք, որ խմբագրված պատասխանները չեն դիտարկվում։ Ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում՝
• մրցութային տեքստի վերաբերյալ պատասխանը հրապարակել Ձեր իսկ անձնական ֆեյսբուքյան էջից՝ չօգտվելով այլ օգտատերերի էջերից,
• պատասխանը գրելուց հետո չխմբագրել այն՝ փոխելով պատասխանի բովանդակությունը:
Վերոնշյալ կետերին անհամապատասխան հայտերը չեն դիտարկվելու:
Ինչպես նաև խնդրում ենք պատասխանը նշելիս պահպանել գրառման հերթականությունը՝ հեղինակ, ստեղծագործություն, դպրոցի հասցե, դասարան:
Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության և ցուցաբերած հետաքրքրության համար: Շարունակե՛ք լինել ակտիվ»,-նշված է հաղորդագրության մեջ: