Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: