Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին` արգենտինացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը ծննդյան 29-ամյակը նշել է Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքի հայկական «Լավաշ» ռեստորանում։ Այս մասին տեղեկանում ենք Ջորջինայի ինստագրամյան էջից։
Նա լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է հանրաճանաչ ֆուտբոլիստի ու 5 երեխայի (ամենափոքրը՝ համատեղ ունեցած) հետ։ Մոդելը հրապարակմանը կից գրել է. «29 տարեկան եմ` շրջապատված մեծ և փոքրիկ մարդկանցով, որոնց սիրում եմ ամբողջ սրտով։ Անչափ շնորհակալ եմ Աստծուն ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ բոլորին, որ այդքան ժամանակ հատկացրիք ինձ շնորհավորելու և այդքան սեր ուղարկելու համար»։
Посмотреть эту публикацию в Instagram