ԱրցախԳլխավորԼուր

Մանրամասներ՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի մասին

Արցախցի բռնի տեղահանվածները Գորիսում

Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի մանրամասներն է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ։

  • Աջակցությունը տրամադրվելու է անձանց բնակելի տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար։
  • Քննարկվում է նաև սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը, որը տրամադրվելու է հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին:
  • Առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները։
  • Այն ընտանիքները, որոնք առաջին փուլից հետո կշարունակեն սպասել բնակարանի իրենց հերթին, կօգտվեն պետության աջակցությունից։
  • Բնակապահովման նպատակով աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ:
  • Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։