ԳլխավորԼուր

Արցախի Ասկերանի շրջանում հայկական ու ադրբեջանական դիրքերի միջեւ փոխհրաձգություն է ընթանում. Sputnik Արմենիա

Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա հայկական ու ադրբեջանական դիրքերի միջեւ փոխհրաձգություն է ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։

Հարցին՝ ճի՞շտ է տարածված տեղեկությունը, որ գյուղի մոտակայքում ԱԹՍ-ներ են թռչում, նա պատասխանել է, որ չի կարող ասել, քանի որ ձայներ չեն լսվում։

Գյուղում որեւէ խուճապ չկա, հայտնեք է Անդրանիկ Ղազարյանը ու նշել, որ տուժածների մասին տեղեկություններ չունի։

Comment here