Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հադրութի շրջանում հայտնաբերվել է 8 աճյուն

Մարմինների տեղափոխում, Արցախ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում որպես հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվ հնչել է 3700-ը, ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը մոտ 5 հազար է։

Վիրավորում ստացած զինծառայողների թիվը մոտ 11 հազար է։

Անհետ կորածների ու գերիների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան, ոշ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում գերության մեջ շարունակում են մնալ մեր մոտ 200 հայրենակիցներ։ Ավելի վաղ Հայաստան է վերադարձել 73 գերի։

Comment here