ԳլխավորԼուր

ԵՊՀ ընդունելության արդյունքները. 2022-23 ուստարի

ԵՊՀ շենք

2022-2023 ուստարվա առկա ուսուցմամբ ԵՊՀ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական (1-ին և 2-րդ) փուլի մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3RJdFKQ:

ԵՊՀ ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը հասանելի է ԵՊՀ պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում։

Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի համար ընդունելության դիմում-հայտը «dimord.am» կայքի միջոցով անհրաժեշտ է ԳԹԿ ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:

Տեղեկացնենք, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում` Բուսաբանական այգու հարևանությամբ, գործում է «ԵՊՀ ուսանողի տուն» ուսանողական հանրակացարանը, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ԵՊՀ ուսանողների հարմարավետ և մատչելի կեցությունն ապահովելու համար:

Ուսանողական հանրակացարանի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://bit.ly/3uRjVqf հղմամբ։