ԳլխավորԼուր

ԵՊՀ-ի և Մոսկվայի պետական համալսարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Մոսկվայում

ԵՊՀ-ի և Մոսկվայի պետական համալսարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ այցելության շրջանակում Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ հանդիպման ժամանակ, ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Քննարկելով համագործակցության ոլորտներն ու ուղղությունները, կարևորելով երկու համալսարանների ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերը, համատեղ կրթական ու հետազոտական նախագծերը, ակադեմիական ռեսուրսների փոխանակումն ու միջոցառումների կազմակերպումը՝ պարոն Սադովնիչիի առաջարկությամբ որոշել ենք առաջիկայում իրավաբանորեն ամրագրել մեր փոխգործակցությունը։

Համագործակցությունը կնպաստի երկու համալսարանների ակադեմիական առաջընթացին ու ընդհանուր զարգացմանը՝ նպաստելով միջգիտակարգային հետազոտությունների ու նորարարությունների խթանմանը, մշակութային փոխանակմանն ու համատեղ ջանքերի միջոցով բարձրագույն կրթության ոլորտի մարտահրավերների լուծմանը»,-նշված է գրառման մեջ։