ԳլխավորԼուր

ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը նոր կազմով առաջին նիստը կանցկացնի

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգում երեք հարց է:

Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը, տեղեկացնում են ԵՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Օրակարգի երրորդ հարցը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացների քննարկումն է։

Comment here