ԳլխավորԼուր

Բրյուսովի անվան պետական համալսարան. մրցույթի արդյունքները

2022-2023 ուստարվա Բրյուսովի անվան պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են բուհի պաշտոնական կայքում։

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղ։

Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղ։

Արտոնությամբ ընդունված դիմորդների ցուցակները՝ այստեղ։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին մեկնարկում է առկա բակալավրիատի ընդունելության գործընթացի լրացուցիչ փուլը. ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը, մինչև ժամը 18.00-ն ներառյալ կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am կայքի իրենց անձնական էջերում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ։ Առավելագույնը կարելի է հայտագրել 6 մասնագիտություն: