ԳլխավորԼուր

Անահիտ Մանասյանն ընդունել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներին

Անահիտ Մանասյանն ընդունել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 21-ին ընդունել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայի պետական համալսարանի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ելենա Մարկովան, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ՄԻՊ հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու իրավունքները պաշտպանելն է, եթե գործ ունենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց խախտումների հետ, ինչպես նաև իրավունքների խթանումն է, այդ թվում` մարդու իրավունքների կրթության միջոցով։ Պաշտպանն ընդգծել է նաև, որ առկա են հստակ միջազգային չափորոշիչներ ՄԻՊ հաստատությունների գործունեության համար, և դրանց խախտումները կարող են հանգեցնել տարատեսակ հետևանքների:

Ուսանողները հնարավորություն են ունեցել պաշտպանի հետ հարցուպատասխանի միջոցով ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված գործիքակազմի, անկախության երաշխիքների, աշխատանքային իրավունքի, վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի իրացման, ՍԴ դիմելու ընթացակարգերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Անահիտ Մանասյանն ընդունել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներինԱնահիտ Մանասյանն ընդունել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներին