Կյանքից անժամանակ հեռացել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ռաֆիկի Սայադյանը:
«Նրա անմնացորդ նվիրվածությունը գիտությանը և կրթությանը, ինչպես նաև ուսանողների հանդեպ հոգատար վերաբերմունքը, ուշադրությունը միշտ կմնան մեր հիշողություններում։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և ուսանողներին։ Թող նրա պայծառ հիշատակը հավերժ վառ մնա մեր սրտերում։
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը` 17:30-ից սկսած, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում` Մալաթիա, Սեբաստիա 34»,-նշված է ֆակուլտետի տարածած հաղորդագրության մեջ։