Լուր

Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Լիտենշտեյնի ընտրանուն

Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստներ

Հայաստանի կանանց ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց ազգերի լիգայիառաջին խաղում Արմավիրում ընդունեց Լիտենշտեյնի ընտրանուն և հաղթեց 6:1 հաշվով, հայտնում են ՀՖՖ-ից։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լարա Կազանջյանը։

Հանդիպման հաշիվը բացեց Մարաալ Արթինը 7-րդ րոպեին: Րոպեներ անց մեր ընտրանու առավելությունը կրկնապատկեց Օքսաննա Պիզլովան: Առաջին խաղակեսի վերջում էլ Լարա Կազանջյանի խփած գոլի արդյունքում թիմերն ընդմիջման գնացին 3:0 հաշվի պայմաններում: 51-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Աննա Դալլաքյանը: 1 րոպե անց Լիխտենշտեյնի հավաքականի կազմում Կատարինա Ռիշը կրճատեց հաշվի տարբերությունը: Եվս 1 րոպե անց Լարա Կազանջյանը դուբլ ձևակերպեց, 71-րդ րոպեին էլ դարձավ կանանց Հայաստանի ազգային հավաքականի պատմության առաջին հեթ-տրիկի հեղինակը՝ հաշիվը դարձնելով 6:1: Մեր հավաքականը տարավ իր պատմության ամենախոոր հաշվով հաղթանակը:

Մեր ընտրանին ընդգրկված է C3 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիները: