ԳլխավորԼուր

Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը

Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ նպատակ ունենալով արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս:

Ակցիային մասնակցում են նաև Գորիսի քաղաքապետի տեղակալներ Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը, մայրաքաղաքից Սյունիք մեկնած «Ադեկվադ» միաբանության անդամներ:

Սյունեցիները հավաքվել էին Սյունիքի դարպասների մոտ՝ նույն պահանջով: Ոստիկանությունն էլ գտնվում էր Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից և իրականացնել իրենց ակցիան: Սյունեցիների ու ոստիկանության միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել։ Դեկտեմբերի 20-ին նա կոչ էր արել համաքաղաքացիներին՝ արգելել վարչապետ Փաշինյանի մուտքկ Սյունիք։

Comment here