ԳլխավորԼուր

Չեմ ուզում ատեստավորում անցնել, չեմ կարծում՝ այն իրավիճակը կլինի, որ կարող եմ հաղթահարել. ուսուցչուհի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ուսուցիչները կառավարության գլխավոր մասնաշենքի առջեւ այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ դեմ արտահայտվելով կամավոր ատեստավորմանը:

«Այնտեղ նստածները ատեստավորվա՞ծ են, ինչո՞ւ են կասկածի տակ դնում մեր տարիների փորձը, ո՞վ է իրենց իրավունք վերապահել: Եթե այսպես շարունակվի, ապա այս քայլերը կլինեն շարունակական, որովհետեւ այս աստիճան ստորացնել ուսուցչին… Արդեն բոլորի համբերության բաժակը լցվել է»,- ասաց ուսուցիչներից մեկը:

Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ու հայտարարեցին՝ եթե մինչեւ  երկուշաբթի (սեպտեմբերի 18-ը) այդ հանդիպման մասին տեղեկատվություն չլինի, ապա դիմելու են ծայրահեղ քայլերի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ ուսուցիչները սեպտեմբերի 12-ին բողոքի ակցիա էին իրականացրել նաեւ ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով փակել emis.am-ը եւ անցնել թղթային մատյաններին, քանի որ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է: Այդ օրն ավելի ուշ նրանց ընդունել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել, որ նախարարությունը շրջաբերական է պատրաստել, ըստ որի էլեկտրոնային մատյաննները լրացնելու ծավալուն տարբերակը կլինի կամավորության սկզբունքով։

533 հազար դրամ ստացող ուսուցիչ ունենք․ Ժաննա Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ