Կառավարության աշխատակազմին է ներկայացվել նախագիծ՝ պանդեմիայի շրջանում կանխարգելիչ բուժզննության տեղեկանքը ոչ պարտադիր ճանաչելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը` անդրադառնալով ուսուցիչների սոցփաթեթների ժամանակ տրամադրվող տեղեկանքին:
«Սիրելի ուսուցիչներ, ես շարունակում եմ աշխատել տնից:Որոշ ժամանակ առաջ ինձ դիմել էիք կապված սոց. փաթեթների գումարների տնօրինման և առհասարակ փաթեթից օգտվելու խնդիրները կարգավորելու առաջարկով հանդես գալու համար:
Հասկանալի է, որ համավարակով պայմանավորված ցանկալի չէ այցելել հիվանդանոցներ՝ կանխարգելիչ բուժզննության տեղեկանքի ձեռքբերման համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ կառավարությունը որոշում է ընդունել պանդեմիայի շրջանում ոչ պարտադիր ճանաչել տվյալ տեղեկանքը:
Կից ներկայացնում եմ գրությունը:
Առողջ եղեք», -նշված է գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։