ԳլխավորԼուր

Ընդդիմադիրները փակել են Երեւան-Սեւան մայրուղին. տեսանյութ

Ընդդիմադիրները փակել են Երեւան-Սեւան մայրուղին։

Հիշեցնենք, որ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Կիեւյան ու Դավթաշենի  կամուրջներն ու Բարեկամության էստակադան։

Մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։

Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։

Մայիսի 2-ին մայրաքաղաքի մի շարք հատվածներ փակվել են ցուցարարների կողմից, ավելի ուշ փողոցները բացվել են, 200-ից ավելի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն։

Մայիսի 3-ի առավոտյան ընդդիմադիրները վերսկսել էին փողոցներ փակել Երևանում։

Հավելենք, որ այս պահին մայրաքաղաքում տասնյակ բողոքի ակցիաներ են ընթանում տարբեր ուղղություններով։