Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Բաքվի բերդում շուրջ 800 հայ գերի է պահվում. անհետ կորած զինծառայողի ծնող

Բաքվի բերդում շուրջ 800 հայ գերի է պահվում, հայտարարել է Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի մասնակից՝ անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:

«Ասե՞ղ էին, ինչ է, այդ երեխաները։ Մեզ համար նշանակություն չունի՝ աշխատանքային օր է, թե ոչ։ Առողջապահության նախարարը պետք է գա, նրա վզից պետք է բռնել ու տանել այն տեղը, որտեղ արվել է լուսանկարը, քանի որ ինքն է հրապարակել այդ նկարը։ Այսօր մեզ պետք է ասեն, թե Բաքվի բերդի գերիներով․․․ Այնտեղ 800 գերի կա, մենք խոսել ենք վերդարձած 44 գերիների հետ,  2 կորպուս, 3 հարկանի, ամեն խցում 6 հոգի։ Երեխաները նաեւ թվեր են տեսել թղթերի վրա, որ գումարում ես՝ այդքան է ստացվում։ Ջաբրայիլի գնդի տարածքում մեծ թվով զոհեր ու գերիներ ենք ունեցել, այնտեղ եղել եմ, իմ աչքով տեսել եմ, մեկ մարմին չկա, 800 հոգին ի՞նչ եղան։

Ինչ Նոր տարի, ինչ Ձյունանուշիկ, ինչ բան, այսօր պետք է բոլորն աշխատեն, ես 3 ամիս իմ տղայից լուր չունեմ։ Այստեղ հավաքված բոլորն են այդ վիճակում։ Պնդում եմ՝  այնտեղ 800-ից ավելի գերի կա։ Մեկ շաբաթ է՝ Երեւանի մեջ չեն կարողանում գտնել, բա մնացածի՞ն ինչպես են գտնելու»,-ասել է անհետ կորած զինվորի ծնողը։

Հիշեցենք, որ արցախյան պատերազմից հետո պաշտոնական տվյալներ չկան հայկական կողմի զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների թվի վերաբերյալ։

Հունվարի 1-ի դրությամբ հայրենիք է վերադարձել մոտ 50 գերի,  դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին:

Զոհերի թիվը, տարբեր բաց աղբյուրների նախնական տվյալներով, առնվազն 5 հազար է, վիրավորներինը՝ 10 հազար։

Անհետ կորածների թիվ նշվում է մինչեւ 3 հազար։

Comment here