ԳլխավորԼուր

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մեր երկու հայրենակիցների

Հայկական ու ադրբեջանական դիրքեր

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու ՀՀ քաղաքացու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան։

Հայկական կողմին են փոխանցվել Արեն Արամյանը, որը նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ էր վիրավորվել և գերեվարվել ու Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 21-ամյա բնակիչ Միհրան Մուսայելյանը, որը մոլորվել և անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հաստատեց տեղեկատվությունը։