Մայիսի 6-ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում տեղի է ունեցել «Ուսանողական գարուն» ամենամյա փառատոնի բացման արարողությունը:
«Ուսանողական գարուն» փառատոնը կազմակերպվում է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նախաձեռնությամբ։
Նախորդ տարի փառատոնը կազմակերպվել էր Լոռու մարզի ուսանողության շրջանակներում. այս տարի փառատոնի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել էր: Մասնակցության հայտ էին ներկայացրել ուսանողներ Գորիսի և Գավառի պետական համալսարաններից, ինչպես նաև Դիլիջանի, Ստեփանավանի և մարզկենտրոն Վանաձորի ուսումնական հաստատություններից:

Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, օրհնության խոսք ասաց Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը, ելույթով հանդես եկավ Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը:
Փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան մեներգեցողություն, երգչախումբ կամ վոկալ-գործիքային անսամբլ, գործիքային կատարումներ, թատերարվեստ, պարարվեստ անվանակարգերում։
Պարարվեստ և թատերարվեստ անվանակարգերի մասնակիցները հանդես եկան «Լոռի» ժամանցի կենտրոնի բեմում:
«Ուսանողական գարուն-2023» փառատոնի արդյունքներն ամփոփվել են հաջորդ օրը՝ «Մարսել» ռեստորանային համալիրի դահլիճում: