Նոյեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի Իրավագիտության բաժնի ուսանողները:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունել է ուսանողներին և նրանց նախաձեռնությունը ծանոթանալ Ակադեմիայի գործունեությանը: Ռեկտորը ներկայացրել է Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանել ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին ընդունելությանը, ուսումնառության, փորձաշրջանի կազմակերպման ընթացակարգին և այլն:
Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները ծանոթացել են Ակադեմիայի շենքային պայմաններին, եղան լսարաններում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, հյուրանոցում, մարզասրահում: