ԳլխավորԼուր

Օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում պատմական ռեկորդ է սահմանել

Ձմեռ պապ

Այսօր ցերեկը Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 16-17,5 աստիճանի, որը մոտ 2-3 աստիճանով գերազանցել է դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքներին, որոնք դիտվել են 1996 և 1999 թվականներին։

Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Նշվում է, որ պատճառը հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցումն է։