ԳլխավորԼուր

Հայտնի են «Գրանիշ-2021» մրցանակաբաշխության հաղթողների անունները

Դեկտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Գրանիշ»-ն ամփոփել է գրական տարին: «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Էսսե», «Թարգմանություն», «Տարվա հայտնություն» անվանակարգերում հրապարակվել են լավագույնների անունները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Գրանիշ» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Հասմիկ Հակոբյանի փաստմամբ՝ հաղթողներին ընտրել են խմբագրակազմը, անկախ մասնագետները, ինչպես նաև հաշվի են առնվել հրապարակումների շուրջ ընթերցողների արձագանքները:

2021 թվականի ընթացքում «Granish.org»-ն ու­նե­ցել է շուրջ 850 000 այ­ցե­լու: Կայքում հրապարակվել է ժամանակակից հայ գրողների 160 ստեղծագործություն: Պարբերականում կարևոր տեղ են ունեցել նաև գեղարվեստական թարգմանությունները, որոնց թիվը 150-ից ավելի էր անցնող տարում: Բոլոր թարգմանությունները բնագիր լեզվից են, բացառված են միջնորդավորված թարգմանությունները: Լեզուների աշխարհագրությունն ընդգրկուն է՝ անգլերեն, ռուսերեն, չինարեն, ճապոներեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն, վրացերեն, պարսկերեն, իսպաներեն, լեհերեն և այլն:

Ներկայացնում ենք հիշյալ անվանակարգերում հաղթողների անունները.

«Պոեզիա» անվանակարգ

• Կարեն Անտաշյան, «Սփոյլեր՝ չստացվեց»,

• Հուսիկ Արա, «Մուգ կարմիր սյուիտ»,

• Արսեն Ներսես, «Դադիվանուց ժամագիրք»,

• Գևորգ Թումանյան, «Հերթական անգամ չզոհվեցի»,

• Կարեն Ղարսլյան, «Այբուբենի եղբայրական գերեզման»:

«Արձակ» անվանակարգ

• Նորայր Սարգսյան, «Գեղեցկություն»,

• Անրի Գրիգորյան, «Մեղա քեզ, մեղո՛ւ»,

• Էլեն Հակոբյան, «Լուսարձակում»,

• Յուրի Սարգսյան, «Էկլեր»,

• Գրիշ Սարդարյան, «Կանամբի վանականը»:

«Թարգմանություն» անվանակարգ

• Լիանա Հովհաննիսյան. Ռոալդ Դալ, «Զգուշացե՛ք շնից» (պատմվածք, անգլերենից),

• Թոնդրակ. Էնհեդուաննա, «Ի փառաբանումն Ինաննայի» (բանաստեղծություններ, անգլերենից),

• Գոհար Աթիկյան, «Ժամանակակից չինական պոեզիա» (չինարենից),

• Մարիա Լազարևա. Հովհաննես Ազնաուրյան, «Ֆալոպյան փողեր» (պատմվածք, ռուսերենից),

• Տաթև Խաչատրյան. Վիսլավա Շիմբորսկա. «Վերադարձներ» (բանաստեղծություններ, լեհերենից):

«Էսսե» անվանակարգ

• Տիգրան Գրիգորյան, «Դանիելի տեսիլքը կամ հինավուրցն Աստուծո պատկերը Նորավանքում»,

• Անահիտ Ղազախեցյան, «Երազում լեռներ տեսնելով»,

• Լիլիթ Երանյան, «Քարե ցնցում»,

• Արաքս Շահինյան, «Ռամո. հարմոնիայի Նյուտոնը»,

• Լիլիթ Կարապետյան, «Արվեստի ազատականացման ճիգը»:

«Գրականագիտություն» անվանակարգ

• Թագուհի Ղազարյան, «Կասկածը՝ իբրև վիպաստեղծ գործոն, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպերում»,

• Անուշ Ներսիսյան, «Ստամբուլ քաղաքի գեղարվեստական ընկալումը Օրհան Փամուքի ստեղծագործություններում»,

• Քրիստինե Բագրատյան, «Վերնագիրը՝ որպես մետալեզու, Լևոն Խեչոյանի արձակում»,

• Արեգ Բագրատյան, «Կանանց հանդեպ իրականացվող բարոյահոգեբանական բռնությունների արձագանքը իրանական սփյուռքի արձակում»,

• Վեհանոյշ Թեքեան, «Յակոբ Մնձուրի, Զահրատն ալ հետը»:

«Տարվա հայտնություն»

Անի Տոնոյան, «Կարմրահեր քաղաք» բանաստեղծությունների շարքի համար: