ԳլխավորԼուր

Առաջին ալիքը տարեմուտի գիշերը միայն դասական համերգ կցուցադրի

Առաջին ալիքը ելնելով երկրում տիրող իրավիճակից, մեր հայրենակիցների բարոյահոգեբանական ապրումներից, որոշել է տարեմուտի գիշերը ցուցադրել «Ամանորի դասական համերգ» վերնագրով սիմֆոնիկ համերգային ծրագիր։

Համերգային ծրագրի ընթացքում հնչելու են միայն հայ կոմպոզիտորների ատեղծագործություններ՝ Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Տիգրան Մանսուրյան, Արամ Խաչատրյան և այլն։

Համերգային ամբողջ մասն ապահովում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։

Comment here