«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ժամը 10.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, ինչպես նաև՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
ԱԻ նախարարի պաշտոնակատարի հանձնարարությամբ՝ այսօր հանրապետության ամբողջ տարածքում ուժեղացած ծառայություն կիրականացնեն նաև ԱԻՆ ծառայությունները։
Comment here
You must be logged in to post a comment.