Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

2 տարի առաջ Շուշիում 27 հայ ոստիկան զոհվեց

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը։ Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ կռվելու էին առաջնագծում։

Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։ Իսկ հոկտեմբերի 4-ին, խորհրդակցության ժամանակ, թշնամու հրթիռը պայթեց Շուշիի մշակույթի տան դահլիճում։

Զոհվել են՝ Թաթուլ Օթարյանը, Վահե Ղազարյանը, Վազգեն Գրիգորյանը, Արտուշ Զոհրաբյանը, Լենտուշ Գյոզալյանը, Սերյոժա Վիրաբյանը, Սուրեն Խաչատրյանը, Կարեն Բադոյանը (Տավուշի մարզային վարչություն), Իգոր Ոսկանյանը, Սարգիս Նավասարդյանը, Մհեր Հարությունյանը, Միքայել Բաշոյանը, Գոռ Աջամյանը (Լոռու մարզային վարչություն), Արման Գրիգորյանը, Սրապ Շահինյանը, Հակոբ Աղաբեկյանը, Սևակ Մովսիսյանը, Խաչիկ Կարապետյանը, Կարեն Մանուկյանը, Մկրտիչ Մուրադյանը, Սամվել Քոչինյանը, Համլետ Մքոյանը, Հակոբ Թովմասյանը, Ծովակ Մադաթյանը, Սիմոն Ավագյանը, Ռաֆայել Նահապետյանը, Արմեն Ղազարյանը (Շիրակի մարզային վարչություն)։