ԳլխավորԼուր

ԵՊԲՀ կարատեիստ ուսանողների հերթական հաջողությունը

2022 թվականի «Համաշխարհային ուսանողական խաղեր» աշխարհի գավաթում ապագա բժիշկներ՝ քույր և եղբայր Անիտա և Դավիթ Մակյանները հերթական հաջողությունն են գրանցել կարատե մարզաձևում, հայտնում են ԵՊԲՀ-ից:

Մրցույթն անցկացվել է Թուրքիայի Սամսոն քաղաքում: Դավիթը 75 կգ քաշային կարգում նվաճել  է բրոնզե, իսկ Անիտան` 68 կգ քաշային կարգում` արծաթե մեդալ:

Սա 5-րդ կուսում սովորող ապագա ստոմատոլոգների` Հայաստանի չեմպիոններ քույր և եղբայր Անիտա և Դավիթ Մակյանների հերթական մարզական հաջողությունն է:

Մրցույթին մասնակցում էին ուսանողներ աշխարհի 400 համալսարանից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով ուսանող-մարզիկներին հերթական արդյունքի համար, մաղթել է նոր հաջողություններ։