ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել. ՔԿ

ԵՊՀ

ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշվում է, որ այսօր առավոտյան մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բղավել են, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը:

Դեպքի վայրից ոստիկանություն են տեղափոխվել Երևան 38-ամյա բնակիչ Ց.Ա.–ն ու 32-ամյա բնակիչ Դ.Ս.–ն։ Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով:

Նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։ Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ-ից բերման են ենթարկվել Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ու լրագրող Դավիթ Սարգսյանը։