ԳլխավորԼուր

Առաջիկա 2 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հուլիսի 4-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին նվազել է 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:

Երեւանում հուլիսի  2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ի գիշերը կլինի +18-ից + 20, ցերեկը՝ +30-ից +32, երեկոյան՝ +26-ից +28 աստիճան։

Comment here