ԳլխավորԼուր

Ձյուն, անձրեւ, մառախուղ… եղանակը՝ ճանապարհներին

Ճանապարհ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Սպիտակի, Արթիկի, Սևանի, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Կոտայքի, Մարալիկի, Ապարանի, Թումանյանի, Իջևանի, Վայքի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև, տեղեկացնում են Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։

Թալինի, Մարալիկի, Մասիսի, Կոտայքի տարածաշրջաններում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

 

Comment here