ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում հուլիսի 22-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր սպասվում է +24-ից+26, վաղը ցերեկը՝ +37-ից +39, երեկոյան՝ +34-ից +36 աստիճան։

Comment here