ԳլխավորԼուր

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հայաստանի տարածքում մայիսի 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 25-30 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի  24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում մայիսի 24-25-ն սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-22 մ/վ։

Մայիսի 25-ի ցերեկը Երևանում սպասվում է +19-ից +21 աստիճան ջերմություն։

 

Comment here