ԳլխավորԼուր

Բուք, ձյուն, մառախուղ… ՀՀ որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Բուք, ձնապատ ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են։

Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։