ԳլխավորԼուր

Հայաստանում առատ ձյան պատճառով կան դժվարանցանելի ճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնում են, որ Շիրակի, Սյունիքի մարզերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, ինչպես նաև Դիլիջան-Վանաձոր և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի մարզում և Գեղարքունիքի մարզի Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։