ԳլխավորԼուր

Վերին Լարս տանող ավտոճանապարհը բացվել է

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կմ-ին՝ ջրհեղեղից վնասված հատվածը իրականացված աշխատանքների շնորհիվ վերականգնվել է։

Տեղեկությունը հայտնում են Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Հիշեցնենք, որ «Վերին Լարս» տանող ավտոճանապարհի 136 կմ–ում 80 մետր երկարությամբ հատվածը հունիսի 26-ին փլուզվել է Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։