Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում), Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու, Շիրակի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Գորիս, Սիսիան Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ճամբարակ, Սևան, Գավառ, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան քաղաքներում, Գորայքի, Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին մառախուղ է։