Open Culture-ը անվճար մշակութային և կրթական լավագույն կայքերից է: Այն հիմնադրվել է 2006 թվականին Դեն Քոլմանի կողմից, հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։
Open Culture-ը ներառում է հազարավոր անվճար առցանց դասընթացներ, կրթական տեսանյութեր, դասական ֆիլմեր, աուդիո և էլեկտրոնային գրքեր։
Անկախ նրանից, թե դուք ուզում եք նոր լեզու սովորել, փիլիսոփայություն ուսումնասիրել, թե հետաքրքրված եք համաշխարհային գրականությամբ, Open Culture-ը հիանալի տարբերակ է ինքնակրթվելու համար։
Կայքից օգտվելը պարզ և հարմար է։ Այստեղ կարող եք գտնել 1700 առցանց դասընթաց, 200-ից ավելի առցանց ավարտական վկայականով ծրագիր, 1000-ից ավելի ձայնագիրք, 800 էլեկտրոնային գիրք, 4000-ից ավելի ֆիլմ և շատ այլ օգտակար նյութեր:
Կայքի մասին առավել մանրամասն իմացիր այստեղ` https://www.openculture.com/