Երկաթուղայինների օրվա կապակցությամբ օգոստոսի 4-ին բոլոր ներհանրապետական ուղղությունների գնացքները (բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի) քաղաքացիներին կսպասարկեն անվճար, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Անվճար կսպասարկեն Երևան-Գյումրի, Երևան-Արաքս, Երևան-Երասխ, Երևան-Շորժա և հակառակ ուղղություններով գնացքները։