ԳլխավորԼուր

Հունաստանում գնացքների վթարի զոհերի մեծ մասն ուսանողներ էին

Գնացքների վթար Հունաստանում

Հունաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո՝ ասելով, որ ընդունում է միջադեպի քաղաքական պատասխանատվությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Կարամանլիսը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին հավելելով, որ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։

Մարտի 1-ի  կեսգիշերին Հունաստանում՝ Աթենքի ու Սալոնիկի միջև ընկածի Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել։

Վերջին տվյալներով` մահացել է 36 մարդ, տուժածների թիվը մոտ 130 է: Նրանցից 72-ը հոսպիտալացվել են։

Վթարի զոհերի մեջ մեծ թիվ են կազմում Սալոնիկի համալսարաններում սովորող ուսանողները։

Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել։