Ռուսաստանի Դաշնության Եյսկ քաղաքում ռազմական Սու-34 ինքնաթիռն ընկել է բնակել շենքի վրա։ Դեպքի վայր են ժամանել 60-ից ավելի հրշեջ ջոկատներ ու շտապօգնության մեքենաներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ, 19 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 3 երեխա։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնամարզական թռիչքի ժամանակ բարձրանալիս ինքնաթիռը կործանվել է։
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ կործանման պատճառ է դարձել ինքնաթիռի շարժիչի խափանումը։